
Երևի ձեզ պատահել են մարդիկ, որ բարձրացել են երթուղային, հետո նոր միայն հարցրել. «Էս ո՞ր համարն ա...»: Ինձ հետ էլ է այդպես հաճախ պատահել: Նույնը այսօր, միայն մի տարբերությամբ... Հանգիստ նստել էր կողքիս ու գլուխը դանդաղ ու ինչ-որ ռիթմով շարժում էր: Ես մտածեցի՝ երևի ականջակալներով երգ է լսում: Փորձեցի ավելի մոտիկիից զննել, ի վերջո հետաքրքիր էր՝ մեղուների ականջակալներն ինչ տեսք ունեն: Մեկ էլ նա այնպես վեր թռավ, որ քիչ էր մնում քթիս բախվեր: Խեղճ տղա, երևի քնած էր: Ու սկսեց բզզալ, այնպես էր բզզում, որ մեղքս եկավ:
-Էս 27 համարը չի՞, վա՜յ, էս ուր եմ գնում, էս 27 համարը չի, կանգնե՜ք, կանգնե՜ք...
Բնականաբար ինձնից բացի ոչ ոք նրան չլսեց: