Total Pageviews

Annie

Annie

Popular Posts

Labels

"Հիվանդասենյակ #6" «Արթնացիր հաղթանակած. կատարյալ հաջողության գաղտնիքները» «Գտիր 10 տարբերություն» Destiny Facebook Samsung Corby teddy ականջակալ աղբաման Անահիտ Ալեքսանյան Անդունդ ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ ապտակել ասեղ ավազահատիկ Ավանդույթ Արմեն Օհանյան Արշակ արքա արջուկ Արտեմիս Արփի Ոսկանյան Բայանդուր բանաստեղծություն բանկ բանկա բարություն բժիշկ Բլոկ բուրգ Բրյուսով գայլ գնդակ գոլ պար գող Գորտ Գումիլյով ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ Գրիմ եղբայրներ դամբարան դեպրեսիա դոլար Դրաստամատ եգիպտացի Եգիպտոս ես երթուղային զիբիլի մարդ թագավոր Թեդդի Թեոդոր Ռուզվելտ թռչուն Ինոկենտի Սմոկտունովսկի ինտերնետ ինֆարկտ Լևոն Խեչոյան Լևոն-Զավեն Սյուրմելյան Լոտո Լուչանո Պավարոտի լրագրող խաղ խաղողի հատիկ խանութ խնձոր ծաղիկ ծնունդ կամուրջ կայք Կարեն Շահնազարով Կարլոս Գարդել կարճամետրաժ մուլտֆիլմ Կարմիր գլխարկ կենսաբան Կիկոս կողոպուտ Կտոր մը երկինք համբուրել Համլետ Հայաստան Հարրի Փոթեր Հենրիկ Մալյան հետիոտն հեքիաթ հինգ թերթիկ հոգեբան հոգեբուժարան հույս հրեշտակ Ձմեռ պապիկ ձմերուկ ճանապարհ ճանճ Ճերմակ անուրջներ ճուտո ՄԱԿ մարդ ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ Մարկ Ցուկերբերգ Մարտի երկուս մեղու մեղրամիս Մեշոկ պապիկ մի խաղալիքի պատմություն միլիոնատեր Մոլոկան մոծակ մուլտֆիլմ մուրաբա ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐ Նյուտոն Շեքսպիր Շոկոլադ շուն ոստիկան որս ուրախություն չամիչ Չեխով Չինաստան Չիպոլինո պադկաբլուչնիկ պահածո պահարան պապիկ պատառաքաղ Պեպո պիես ջուր Ռիտա Ռոմեո և Ջուլիետ Ռուբիկ-կուբիկ Ռուս բանաստեղծուհիներ Ռուսաստան Սանտա Կլաուս սարդ ՍԵՐ Սթիվ Ջոբս սինյոր Պոմիդոր սիրահարված սկլերոզ սոցիալական ցանց վալերյանկա Վահրամ Փափազյան վարորդ վեպ վերելակ Վրաստան տանգո տաքսի տխրություն տորթ ցավ Փառանձեմ փարավոն փիղ Փինոքիո փուչիկ Օթելլո Ֆեյսբուք Ֆուտբոլ

Followers

About Me

My Photo
☼Annie☼
Այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում, մի օր երազանք է եղել: Կարլ Սենդբերգ Այն ամենը, ինչ ես ունեմ այսօր, մի օր իմ երազնաքներն են եղել: Պստիկ, միջնեկ, միջնեկից էլ մի քիչ մեծ Անահիտի երազանքները :)
View my complete profile

Այցելուներ

free counters
November 13, 2010

ՍԵՐ ԵՎ ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐ. REMIX





-Ներեցեք, էստեղ հոգեբան կա՞,- բարակ ու  վախեցած մի ձայն լսեցի:
«Չէ, ես լրիվ ցնդվել եմ, էսքա՞ն էլ կարդալ կլինի: Արդեն ձայներ եմ լսում: Թե ես ինչի՞ ընդունվեցի… »
-Ներեցեք…, նորից լսեցի ես և ուզած-չուզած գիրքս մի կողմ դրեցի ու պատուհանից դուրս նայեցի: Ոչ ոք չկար, տանն էլ մենակ էի, եթե լսածս ձայնը մի քիչ էլ հաստ լիներ, հաստատ կսկսեի վախենալ
-Վերև նայեք, կամ էլ սպասեք, հիմա կգամ:
Մեկ էլ ուղիղ քթիս դիմաց բարակ թելիկից մի սարդ կախվեց: Բերանս բացեցի, որ գոռամ:
 -Լավ էլի, մենակ չգոռաս: Խնդրոոոոււււււմ եմ, - հիմա էլ նա գոռաց ու ես սկսեցի չվախենալ, բայց թե ինչ անեի, այ դա չգիտեի:




-Ինչի՞ եք վախենում, ախր ես ձեզ ի՞նչ կարող եմ անել, հը՞ն:
-Կծել,- ասացի ես. դրանից էլ պարզ բա՞ն:
-Հա~, դրա՞ համար ես վախենում: Չէ, ես կծան չեմ: Կարող ես չանհանգստանալ: Լսիր, այստեղ հոգեբան կա՞:
-Դե, ճիշտն ասած չէ, իսկ ի՞նչ կա որ:
Սարդի դեմքը ծամածռվեց, ներքևի շրթունքը կախեց, հետո իր սարդոստայնի թելիկը մի քիչ ձգեց, իջավ ուղիղ գրքիս վրա ու այնպես սկսեց լաց լինել, որ ես լուսամուտը փակեցի, որ հարևանները չլսեն:
-Բայց ինչի՞ ես լաց լինում, դե մի բան ասա, ջուր կուզե՞ս:
-Չէէէէ~,- շարունակում էր լաց լինել նա ու անձեռոցիկի տուփից հատիկ-հատիկ հանում էր անձեռոցիկները, սրբում աչքերը, քթիկը, հետո մյուսն էր վերցնում: Այդպես երեք տուփ դատարկվեց:
-Էլ չունե՞ս:
-Հը-ըն,- բացասական շարժեցի գլուխս:
Դա մի քիչ նրան դուր չեկավ, քիթը վեր քաշեց ու դադարեցրեց լաց լինելը:
-Իսկ ես հոգեբան որտե՞ղ գտնեմ:
-Չգիտեմ, երբ գտնես, ինձ էլ կասես, թե չէ ես էլ շուտով էս գրքերից կխելագարվեմ: Բայց դու ինչու՞ հոգեբանի կարիք ունես:
Նա էլի դեմքը ծամածռեց, ներքևի շրթունքը կախեց
-Չլացե~ս,- հիմա էլ ես գոռացի,- խնդրոոո~ււմ եմ չլացես, ես էլ անձեռոցիկ չունեմ: Ասա, թե ինչու ես այս վիճակում. Արի այստեղ:
Նրան դրեցի ձեռքիս ափի մեջ, հարմար տեղավորվեցինք ու նա պատմեց

Դիեգոն (նրա մայրիկը ինչ-որ մեկի տանն էր եղել, երբ իր որդին լույս աշխարհ էր եկել : Այդ պահին տանը հեռուստասերիալ էին դիտում և դերակատարներից մեկի անունով էլ մայրիկը անվանեց նրան Դիեգո) մեր տանը վերջերս էր հայտնվել ու բնակություն էր հաստատել պահարանիս ետևի անկյունում: Մեր շենքի բնակարաններով զբոսանքի ժամանակ նա հաջողացրել էր թունդ սիրահարվել: Երբ հարցրի, թե ինչպիսին է ՆԱ, Դիեգոն իսկական սիրահարվածի աչքերով ժպտաց մինչև ականջները ու ասաց.
-Հաղթանդա~մ
Ես ինձ հազիվ զսպեցի, որ չծիծաղեմ, որովհետև հիշեցի. ախր կենդանական աշխարհում էգերը միշտ ավելի խոշոր են:
-Լավ, բայց ինչու՞ ես լաց լինում, ես շատ ուրախ կլինեի, որ սիրահարվեի:

Պարզվեց, որ Դիեգոն իրոք մեծ դժբախտության մեջ է: Սարդերի նահապետական օրենքներով (դե, նրանց նահապետն էլ բնություն է) ամուսնությունից  ու ամուսնական առաջին գիշերից հետո կին սարդը սպանում է իր ամուսնուն: Իհարկե, ոչ բոլոր սարդերն են այդ ճակատագրին արժանանում, բայց ովքեր էլ փրկվում էին, ոչ պակաս դաժան «պադկաբլուչնիկի» դերում էին հայտնվում:
Ու հիմա Դիեգոն չգիտեր` ինչ աներ: Երկու դեպքում էլ նրան նախանձել չէր լինի: Փրկության ելք գտնելու համար նա այնքան էր գնացել-եկել մեր առաստաղով, որ արդեն խելագարության էր հասել:
Դիեգոն պատմում էր, իսկ ես մտքումս որոշում էի, որ ամեն ինչ կանեմ, որ հաջորդ կյանքում հանկարծ սարդ չդառնամ:

Երբ պատմեց, վերջացրեց, ես արդեն մի լավ ջղայնացել էի ու էլ չդիմացա:
Լսիր, Դիեգո, դուք` սարդերդ մի՞թե բոլորովին տղամարդկություն չունեք:  Ախր ինչպե՞ս կարելի է կնոջն այդպես ենթարկվել, - ասացի ու կես ճանապարհին զղջացի, - դե մի քիչ պետք է, բայց ոչ այդքա~ն: Հենց հիմա ժամանակն է քո ինքնագնահատականը շտապ բարձրացնելու:
Ու մենք գործի անցանք: Նախ հանրագիտարանում փնտրեցինք ու գտանք, թե Դիեգոյի սիրելին ընդունակ է սպանել իր ամուսնուն, թե ոչ: Պարզվեց, որ ոչ, ու մենք թեթևացած շունչ քաշեցինք: Ապա փայլեցրինք նրա 4 զույգ կոշիկները, ծռմռված գլխարկը փոխարինեցինք նորով, մազերը ժելեով սանրեցինք, Դիեգոն մանիկյուր-պեդիկյուր էլ էր ուզում, բայց ես ասացի, որ իսկական տղաները այդքան թիթիզ չեն լինում: Հետո ես սկսեցի Դիեգոյին տղամարդկային ոգով դաստաիարակել, իսկ ավելի լավ տարբերակ, քան մեր հին հայկական ֆիլմերը, ես չգտա: Դիեգոն աչքերիս առաջ, չեք էլ պատկերացնի, թե ինչպես էր փոխվում: Ֆիլմերը նայեցինք, վերջացրինք, մեկ էլ էս Դիեգոն.

-Թռի, մի հատ ջուր բեր
~նչ, չէ, ինձ վրա չփորձարկես,- ջղայնացա ես, բայց կարևորը արդյունքն էր:
Դիեգոն արդեն պատրաստ էր: Նախկին լացկան սարդից էլ ոչինչ չէր մնացել: Ես էլ էի ուզում Դիեգոյի հետ խնամախոս գնալ մեր հարևանի տուն: Սկզբում ուզում էի ասել, թե Ջրմուղից եմ, բայց  Ջրմուղի աշխատողի տեսք այնքան էլ չունեի: Մեկ էլ էս Դիեգոն.
-Ես մենակ կգնամ, հաստատ կարող եմ, այ կտեսնես

Մի քիչ կասկածելով ու անհանգստանալով, ինչպես յուրաքանչյուր «մայր», ես Դիեգոյին մենակ թողեցի: Դռան մյուս կողմից ականջ դրեցի. ինչ գոռգոռոցներ ու շխկոց-թխկոց ասես գալիս էին: Ի վերջո Դիեգոն հաղթանակ տարավ և Սառա անունով սարդուհին հարս եկավ մեր տուն: Հարսանիքը, իհարկե, մեր տանը նշեցինք: Ես ամուր փակել էի սենյակիս դուռը, որպեսզի նորապսակների հսկայական սարդային բարեկամությունը մայրիկիս չվախեցներ:
Հարսանեկան առաջին գիշերը ես շատ էի անհանգստանում Դիեգոյի համար, մեկ-մեկ ձայն էի տալիս, որ իմանայի ինչպես է. սխալ չհասկանաք, այստեղ կյանքի ու մահվան հարց էր: Թու-թու-թու, ամեն ինչ լավ ավարտվեց: Սառան շատ խելոք հարսիկ դուրս եկավ, ամբողջ օրը միայն մանում էր ու գործում, իսկ Դիեգոն ու «պադկաբլուչնիկ» իրար այնքան էին նման, որքան Առնոլդ Շվարցնեյգերը ու Դենի դե Վիտոն (թե նրանք ի՞նչ կապ ունեին այստեղ): Երբեմն ես Դիեգոյի համար էլի հին հայկական կինոների ցուցադրություն էի կազմակերպում, որ հանկարծ նրա «դուխը չընկնի»: Դե էլ չասեմ, թե իրար ինչքան շատ էին սիրում: Երբեմն մայրիկս նրանց տեսնելով ահաբեկված ճչում էր ու ավելի ետևից վազում, այդ ժամանակ ես էլ վազում էի նրա հետևից ու գոռում.


-Մամ հանկարծ սարդ չսպանես. սարդը հարստություն է բերում

Հ. Գ. Լուրջ կբերի՞Քեզ տեսնեմ Դիեգո տղա


Անահիտ Ալեքսանյան

7 Մեկնաբանություն:

Unknown said...

Ափսոս ավարտվեց, չէի ուզում պրծնի, շատ հավես էր:)

ՋԻՆՈ

☼Annie☼ said...

Վայ Ջինո :))) Կուզե?ս հատուկ քո համար շարունակությունը կգրեմ :)))))

Սուսի Միսակյան said...

haaaa...gri es voji mej vep chka, es kkardam mec hajujqov:)

☼Annie☼ said...

vay, apres, henc nuyn temayov es uzum Susi jan????

Anonymous said...

Էլի միջատ-ական պատմություն :) կարդալուց առաջ ռեպորտաժներդ էի նայում, դրա համար էլ կարդալու ընթացքում ոնց որ դու կարդայիր: Այ տենց ձենդ լսում էի :)

☼Annie☼ said...

:)))))) misht patrast em dzayns tramadrel :))))

Lucci said...

:D անկեղծ ասած.... հիանալի ավանդույթ է գոծրում սարդերի մոտ :P