Total Pageviews

Annie

Annie

Popular Posts

Labels

"Հիվանդասենյակ #6" «Արթնացիր հաղթանակած. կատարյալ հաջողության գաղտնիքները» «Գտիր 10 տարբերություն» Destiny Facebook Samsung Corby teddy ականջակալ աղբաման Անահիտ Ալեքսանյան Անդունդ ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ ապտակել ասեղ ավազահատիկ Ավանդույթ Արմեն Օհանյան Արշակ արքա արջուկ Արտեմիս Արփի Ոսկանյան Բայանդուր բանաստեղծություն բանկ բանկա բարություն բժիշկ Բլոկ բուրգ Բրյուսով գայլ գնդակ գոլ պար գող Գորտ Գումիլյով ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ Գրիմ եղբայրներ դամբարան դեպրեսիա դոլար Դրաստամատ եգիպտացի Եգիպտոս ես երթուղային զիբիլի մարդ թագավոր Թեդդի Թեոդոր Ռուզվելտ թռչուն Ինոկենտի Սմոկտունովսկի ինտերնետ ինֆարկտ Լևոն Խեչոյան Լևոն-Զավեն Սյուրմելյան Լոտո Լուչանո Պավարոտի լրագրող խաղ խաղողի հատիկ խանութ խնձոր ծաղիկ ծնունդ կամուրջ կայք Կարեն Շահնազարով Կարլոս Գարդել կարճամետրաժ մուլտֆիլմ Կարմիր գլխարկ կենսաբան Կիկոս կողոպուտ Կտոր մը երկինք համբուրել Համլետ Հայաստան Հարրի Փոթեր Հենրիկ Մալյան հետիոտն հեքիաթ հինգ թերթիկ հոգեբան հոգեբուժարան հույս հրեշտակ Ձմեռ պապիկ ձմերուկ ճանապարհ ճանճ Ճերմակ անուրջներ ճուտո ՄԱԿ մարդ ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ Մարկ Ցուկերբերգ Մարտի երկուս մեղու մեղրամիս Մեշոկ պապիկ մի խաղալիքի պատմություն միլիոնատեր Մոլոկան մոծակ մուլտֆիլմ մուրաբա ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐ Նյուտոն Շեքսպիր Շոկոլադ շուն ոստիկան որս ուրախություն չամիչ Չեխով Չինաստան Չիպոլինո պադկաբլուչնիկ պահածո պահարան պապիկ պատառաքաղ Պեպո պիես ջուր Ռիտա Ռոմեո և Ջուլիետ Ռուբիկ-կուբիկ Ռուս բանաստեղծուհիներ Ռուսաստան Սանտա Կլաուս սարդ ՍԵՐ Սթիվ Ջոբս սինյոր Պոմիդոր սիրահարված սկլերոզ սոցիալական ցանց վալերյանկա Վահրամ Փափազյան վարորդ վեպ վերելակ Վրաստան տանգո տաքսի տխրություն տորթ ցավ Փառանձեմ փարավոն փիղ Փինոքիո փուչիկ Օթելլո Ֆեյսբուք Ֆուտբոլ

Followers

About Me

My Photo
☼Annie☼
Այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում, մի օր երազանք է եղել: Կարլ Սենդբերգ Այն ամենը, ինչ ես ունեմ այսօր, մի օր իմ երազնաքներն են եղել: Պստիկ, միջնեկ, միջնեկից էլ մի քիչ մեծ Անահիտի երազանքները :)
View my complete profile

Այցելուներ

free counters
November 6, 2010

ՀԻՆԳ ԹԵՐԹԻԿ

     Մի ժամանակ Հայաստանի փողոցներում ջուր էին վաճառում: Իհարկե, ես փոքր եմ և չեմ տեսել դա, բայց հաստատ եղել է: Եթե Դուք էլ եք փոքր, հարցրեք Ձեր պապիկներին ու տատիկներին, նրանք կհաստատեն:
    Երկիր մոլորակին շատ մոտ մի փոքրիկ մոլորակ կար: Այն ոչ անուն ուներ, ոչ թագավոր: Միայն մի փոքրիկ դրոշակ կար ցցված մոլորակի բլուրներից մեկի վրա: Դրոշակը երկնագույն էր, և վրան նկարված էին մանր հինգթերթիկանի  սպիտակ ծաղիկներ: Երբեք ոչ ոք չէր մտածել, թե ինչու է դա այդպես, կամ թե ով է այդ դրոշակը այդտեղ տեղադրել: Դա այդպես էր և դա հրաշալի էր:
    Մի օր սովորական գրիչի հասակի մի աղջիկ դուրս եկավ դրոշակով մոլորակից ու եկավ Երկիր` ջուր վաճառելու: Լիպոկը դույլով էր ջուր վաճառելու, փոքրիկ, մոխրագույն դույլով:
Ժպիտը դեմքին` նա կանգնում էր մայթեզրին, մոխրագույն դույլը ձեռքերով գլխից վեր բարձրանում ու սպասում: Սպասում էր, սպասում, ի վերջո նրան այցելության եկավ տխրությունը` սառը ու թափանցիկ: Լիպոկը դույլը իջեցրեց, պահեց մի ձեռքում, մյուսով բռնեց թափանցիկ տխրության  սառը ձեռքը ու սկսեցին քայլել: Ճանապարհին նրանց միացավ թափանցիկ ու քաղցր հույսը:
      -Եթե չեմ խանգարի, կարո՞ղ եմ ձեզ հետ քայլել,- ասաց նա ու ինքն էլ բռնեց մոխրագույն դույլի բռնակից:
     -Մի՞թե մարդիկ այլևս ջրի կարիք չունեն,- ասաց Լիպոկը:
-Պարզապես դու ես շատ փոքր, քեզ չեն նկատի, - ասաց տխրությունը:
 -Չէ, հասակը կապ չունի, պարզապես նրանք չգիտեն, որ դա հասարակ ջուր չէ:: Այ երբ իմանան….
    Սա արդեն հույսի խոսքերն էին: Եվ նրանք շարունակեցին քայլել: Մի օր էլ նրանք հանդիպեցին ջուր ծախող տղային: Արձանի մոտ նստած թափանցիկ ուրախությունը վեր թռավ ու ջերմ-ջերմ գրկեց Լիպոկին: Լիպոկը նստեց ջուր ծախող տղայի ուսին ու նրանք սկսեցին խոսել: Ժամանակը անցնում էր, մեկը մյուսին հաջորդեցին խառը, անհասկանալի իրադարձությունները: Ժամանակ առ ժամանակ նրանց մոտ էր վազում թափանցիկ ու դառը ցավը, ինչ-որ բան ճչում ու նորից անհետանում: Դժվար էր Լիպոկի ու տղայի համար ապրելը, ներսում ինչ-որ բան սեղմվում էր:
-           Ինչու՞ ենք դեռ այստեղ, ինչի՞ համար ենք հանդուրժում այդ ցավին, - երբեմն-երբեմն ասում էիր նրանք:
  Բայց երբ մի փոքրիկ հայացք էին գցում իրենց կողքին նստած անծանոթ թափանցիկ էակի վրա, իսկույն մոռանում էին այդ խոսքերը: Պարզապես այդ անծանոթն այնքան գեղեցիկ էր, այնքան թափանցիկ ու արտասովոր, որ անհնար էր նրանից լավ ինչ-որ բան պատկերացնել:
    Սառը, քաղցր, դառը, ջերմ ապրում էին Լիպոկն ու ջուր ծախող տղան` իրենց թափանցիկ ընկերների հետ: Դժվար էր, բայց արտասովոր ու թափանցիկ էակը նրանց հետ էր, ու նրա հետ ամեն ինչ այնքա~ն խաղաղ էր: Եվ նրանք չէին ուզում բաժանվել նույնիսկ ցավից:
    Ուզում եք ասել` իսկ ջու՞րը, Լիպոկի ջու՞րը: Ամեն ինչ կարգին է, դեռ կա: Բայց քամին մի քանի կաթիլ թռցրել է դույլից ու եթե նայեք ներքև, ջուր ծախող տղայի ոտքերի մոտ կնկատեք մանր հինգթերթիկանի սպիտակ ծաղիկներ: Ուշադիր եղեք: Նրանք գրեթե միշտ թափանցիկ են:


Անահիտ Ալեքսանյան

2 Մեկնաբանություն:

Սուսի Միսակյան said...

lav es grum ,indz dur ekav....sharunakir!!!Arden mi mshtakan yntrcox el unes:)

☼Annie☼ said...

wooow, tnx :))) shat urakh em :)