Total Pageviews

Annie

Annie

Popular Posts

Labels

"Հիվանդասենյակ #6" «Արթնացիր հաղթանակած. կատարյալ հաջողության գաղտնիքները» «Գտիր 10 տարբերություն» Destiny Facebook Samsung Corby teddy ականջակալ աղբաման Անահիտ Ալեքսանյան Անդունդ ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ ապտակել ասեղ ավազահատիկ Ավանդույթ Արմեն Օհանյան Արշակ արքա արջուկ Արտեմիս Արփի Ոսկանյան Բայանդուր բանաստեղծություն բանկ բանկա բարություն բժիշկ Բլոկ բուրգ Բրյուսով գայլ գնդակ գոլ պար գող Գորտ Գումիլյով ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ Գրիմ եղբայրներ դամբարան դեպրեսիա դոլար Դրաստամատ եգիպտացի Եգիպտոս ես երթուղային զիբիլի մարդ թագավոր Թեդդի Թեոդոր Ռուզվելտ թռչուն Ինոկենտի Սմոկտունովսկի ինտերնետ ինֆարկտ Լևոն Խեչոյան Լևոն-Զավեն Սյուրմելյան Լոտո Լուչանո Պավարոտի լրագրող խաղ խաղողի հատիկ խանութ խնձոր ծաղիկ ծնունդ կամուրջ կայք Կարեն Շահնազարով Կարլոս Գարդել կարճամետրաժ մուլտֆիլմ Կարմիր գլխարկ կենսաբան Կիկոս կողոպուտ Կտոր մը երկինք համբուրել Համլետ Հայաստան Հարրի Փոթեր Հենրիկ Մալյան հետիոտն հեքիաթ հինգ թերթիկ հոգեբան հոգեբուժարան հույս հրեշտակ Ձմեռ պապիկ ձմերուկ ճանապարհ ճանճ Ճերմակ անուրջներ ճուտո ՄԱԿ մարդ ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ Մարկ Ցուկերբերգ Մարտի երկուս մեղու մեղրամիս Մեշոկ պապիկ մի խաղալիքի պատմություն միլիոնատեր Մոլոկան մոծակ մուլտֆիլմ մուրաբա ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐ Նյուտոն Շեքսպիր Շոկոլադ շուն ոստիկան որս ուրախություն չամիչ Չեխով Չինաստան Չիպոլինո պադկաբլուչնիկ պահածո պահարան պապիկ պատառաքաղ Պեպո պիես ջուր Ռիտա Ռոմեո և Ջուլիետ Ռուբիկ-կուբիկ Ռուս բանաստեղծուհիներ Ռուսաստան Սանտա Կլաուս սարդ ՍԵՐ Սթիվ Ջոբս սինյոր Պոմիդոր սիրահարված սկլերոզ սոցիալական ցանց վալերյանկա Վահրամ Փափազյան վարորդ վեպ վերելակ Վրաստան տանգո տաքսի տխրություն տորթ ցավ Փառանձեմ փարավոն փիղ Փինոքիո փուչիկ Օթելլո Ֆեյսբուք Ֆուտբոլ

Followers

About Me

My Photo
☼Annie☼
Այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում, մի օր երազանք է եղել: Կարլ Սենդբերգ Այն ամենը, ինչ ես ունեմ այսօր, մի օր իմ երազնաքներն են եղել: Պստիկ, միջնեկ, միջնեկից էլ մի քիչ մեծ Անահիտի երազանքները :)
View my complete profile

Այցելուներ

free counters
December 29, 2010

ԳՏԻՐ 10 ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ



     Կանաչ ու կապույտ գլխարկներով թզուկները նստել էին տոնածառի տակ դրված խաղալիքների տուփերի մեջ ու փսփսում էին.
- Ես դուրս եկողը չեմ
- Ես էլ, հաստատ, ախր, նա լրիվ գժվել էԱսում են էտպիսի հիվանդություն էլ կա, փայտնոտ է, ինչ է
- Սուս, էլի նա է
- Չեմ հասցնո~ւմ, չեմ հասցնո~ւմ, մեշո~կս…- գոռգոռալով տոնածառի մոտով վազեց-անցավ պապիկը:
- Տեսա՞ր, նա դեռ վարտիքով է, խայտառակությու~ն
- Վերջ, ես գործից դուրս եմ գալիս, կգնամ Մեշոկ պապիկի մոտ աշխատելուԱշխատավարձս ստանամ ու գնում եմ
- Մեշո~կս, սահնա~կս, ու՞ր եք կորել բոլորդտատիկ, արդուկեցի՞ր վերարկուսՈչինչ չեմ հասցնելու…,- նորից լսվեց պապիկի ձայնը:
Տատիկը վազելով բերեց վերարկուն ու հագցրեց պապիկին.
-Մի հատ հաց ու պանիր կուտե՞ս, նոր գնաս
-Վայ, տատի~կ…,- գոռաց պապիկը ու վազեց սահնակի մոտ:
-Ուղղությունը` Ավստրալիա, պապիկ, հագնվիր, - հայտարարեց օպերատորը: - Կգնաք ուղիղ, հետո աջ, հասցեն` քաղաք Սիդնեյ, 29-րդ փողոց, 15-րդ տուն, Օլիվեր, 8 տարեկան, պատվերը Ձմեռ պապիկին` շուն: Բարի ճանապարհ:
Սահնակի մեջ պապիկը արագ-արագ հանեց հագուստ, էլի մնաց միայն վարտիքով(սա արդեն աշխատանքն էր պահանջում), պայուսակի միջից գտավ Սանտա Կլաուսի անձնագիրը, գրկեց շնիկին ու եղջերուների հետ թռավ Ավստրալիա : Ավստրալիայում աշխատանքը վերջացնելուց հետո Ձմեռ պապն աչքերին սուրմայի օգնությամբ նեղություն հաղորդեց, վերցրեց իր ամենաչսիրած` Շանդան Լաոժենի անձնագիրը (բա դա ինչ անուն է, որ իրեն այդպես կոչեն) ու վազելով գնաց Չինաստան: Պստիկացած դուրս գալով Չինաստանից` ուղևորվեց մյուս երկրներ: Ու երբ վերջապես հերթը հասավ Հայաստանին, նա գտավ Կաղանդ պապի անձնագիրը ու շնչակտուր շտապեց մեր տուն:
Մեր բնակարան նա ծխնելույզով չէր կարող մուտք գործել, որովհետև ծխնելույզ պարզապես չունեինք և բացի այդ, քանի որ պապիկը քաղցրի հետ ու հաճախ էր մտել ծխնելույզի մեջ ու այդտեղ մնացել մինչև մի քանի կիլոգրամով նիհարելը, նա իր դառը փորձով համոզվել էր. Այս ուղին այնքան էլ անվտանգ չէ: Ու նա հաստ պարանից կախված ցատկեց մեր շենքի կտուրից և եթե ես պատուհանը բաց չանեի, կամ ապակին էր փշրվելու, կամ էլ պապիկը: Նա գլորվեց հատակին և ես արդեն ուրախացած վազում էի նրա մոտ, մեկ էլ նա այնպես գոռաց, որ ես քարացած կանգ առա: Դե, պարզվեց, որ նա ընդամենը պատիս ժամացույցն է տեսել, այսինքն տեսել էր, որ արդեն ժամը 2-ն է: Տեսավ ու սկսեց լաց լինել:
-Չէ~, էլ չե~մ կարող
Միայն տեսնեիք` ինչպես էր լաց լինում, խեղճ պապիկ
-Դե, ոչինչ, բան չկա, ես էլ եմ միշտ ուշանումԴուք ճիշտ ու ճիշտ ինձ նման եք…,- փորձեցի հանգստացնել նրան:
-Ախր, հասկանո՞ւմ ես, ես արդեն 80 տարեկան եմ,- ասում էր ու շարունակում լաց լինել:
-Համարյա նույն տարիքի ենք, ես էլ 19…
-Չէ, բայց ես ծերուկ եմ:
-Ես էլ` աղջիկ:
-Ես 110 կգ եմ կշռում ու ռադիկուլիտ ունեմ:
-Ես 47 կգ եմ ու մաման ասում ա, որ ես « կամպյուտրի հիվանդություն» ունեմ, համ էլ հո մենք «Գտիր 10 տարբերություն» չենք խաղում, հերիք է լաց լինեք
-Բայց ես սկլեռոզ էլ ունեմ:
~, դե ոչինչ
-Իսկ որ քո նվերն էլ եմ մոռացել, ոչի՞նչ
-Վայ,- ու այստեղ ես մխիթարող ոչ մի խոսք չկարողացա ասել. Մեկն էլ լիներ` ինձ մխիթարեր այդ պահին:
Բայց ես ինձ իսկական մեծի նման պահեցի ու արցունքներիս շտապ հրամայեցի ետ վերադառնալ: Պապիկին օգնել էր հարկավոր. Ես նրա համար մի քիչ վալերյանկա բերեցի, թեյ տվեցի նրան ու տաք վերմակով ծածկեցի: Նա հենց նույն վայրկյանին էլ քնեց: Ինչ լավ է, որ մեր տանը բոլորը Ամանորի գիշերը շատ շուտ են քնում, հակառակ դեպքում, եթե արթնանային ու հյուրասենյակում քնած պապիկ տեսնեին, պատկերացնում եմ` ինչ տեղի կունենար: Եվ քանի որ գործը միշտ էլ մնում է գործ, և աշխարհի միլիոնավոր երեխաներ ինձ պես բարի չէին ու չէին ների Ձմեռ պապիկին իրենց չստացած նվերների համար, ես այլ տարբերակ չգտա
Պատկերացրեք, որ կարմիր գույնն ինձ շատ էլ սազում էր. Մորուքով մի քիչ ինձ նման չէի, բայց ոչինչ: Ուզո՞ւմ եք ասել ` շատ նիհար էի Ձմեռ պապիկի համեմատ. Դե հա, բայց հիմա «արագ ու անվտանգ» նիհարելու էնքա~ն ձևեր կանՄեկ տարում ով չէր հասցնի 110-ից 47 J
Ու թռա~նքմի երկու խցանում ճանապարհներին, ինչպես միշտ ուշացում առնվազն կես ժամով, բայց կարծես ամեն ինչ լավ անցավԻսկական հրաշք էրճամփորդություն ամբողջ մոլորակով, ինչեր ասես, որ չտեսա(դե դա արդեն ուրիշ պատմություն է. Մի օր կպատմեմ) …
Հուսով եմ Ձմեռ պապիկին շատ չեմ հեղինակազրկել ու մյուս տարի նրան դեռ նամակ գրողներ կլինենԻսկ երբ ճամփորդությունից վերադարձա, նա դեռ խորը քնած էր: Երբ արթնացավ ու իմացավ, որ ամեն ինչ արված է, չեք էլ պատկերացնի, թե ոնց ուրախացավ, ուզում էր ինձ էլ իր հետ տանել, բայց ես ասացի, որ դեռ մի քիչ գործեր ունեմ այստեղ, վերջացնեմ ու կգամ մի քանի ամսից: Դե նա շատ լավ հասկացավ, որ եթե ես ասում եմ մի քանի ամիս, ուրեմն դաԱխր մենք շատ նման ենք
     Ես Ձմեռ պապին խորհուրդ տվեցի իրեն ավելի նման կրկնորդների ընդունել աշխատանքի, նաև ասացի, որ կանաչ ու կապույտ գլխարկներով թզուկների աշխատավարձը մի քիչ բարձրացնի ու Ձմեռ տատիկի համար էլ վերադառնալիս ծաղիկներ տանի: Նա խոստացավ փորձել չմոռանալ: Դե, հետո էլ պինդ գրկեց ինձ, ասաց, որ նվերս ծննդյանս օրը տաքսիստի կերպարանքով կբերի, ու թռավ տուն, իսկ ես հոգնած պառկեցի քնելու ու երազումս կանաչ ու կապույտ գլխարկներով լի~քը տաքսիստներ տեսա ու բոլորի ձեռքում` պրոֆեսիոնալ լուսանկարչական սարքեր
Անահիտ Ալեքսանյան


1 Մեկնաբանություն:

Hrach said...

Ժամանակակի ամենահրաշք Ամանորյա հեքիաթը... Կարդացեք, ու վայելեք յուրօրինակ խանդավառության այս գեղեցիկ տողերը...

Շնորհակալություն Ա. Ալեքսանյան