Արևի շողերն ընկան դեմքիս, մի կերպ բացեցի աչքերս, նայեցի առաստաղիս ու ...
Ամեն ինչ նույնն էր, ինչ ուղիղ 3 տարի առաջ, երբ նույն կերպ արթնացա, նայեցի իմ ծաղկանման ջահին ու էնտեղ նստած մոծակ պատկերացրի....
Մոծակս մեծացավ դարձավ պատմվածք, հետո Անահիտ անունը փոխվեց, դարձավ մոծակ...
Մոծակս մի քիչ էլ մեծացավ, իմ հետ դարձավ 20 տարեկան ու հայտնվեց տորթի վրա.....
Իսկ հետո արդեն եկավ մոծակիս կայք դառնալու ժամանակը...
Բլոգային ավանդույթները շարունակվում են, հեքիաթների աշխարհը հաստատ միտք չունի ավարտվելու... Ամեն ինչ դեռ նոր է սկսվում... Շնորհակալ եմ բոլոր-բոլորին, ովքեր սիրում են իմ բլոգը, հուսով եմ կայքն էլ կսիրեք... Թեկուզ կայքը պաշտոնապես համարվում է մանկական կայք, բայց իրականում այն 1-111 տարեկան բոլոր երեխաների համար է… Բոլոր նրանց համար, ովքեր իրենց քիթը սեղմում են պատուհանին, երբ անձրև է գալիս…
Նրանց համար, ովքեր իրենց տնից գազար են թռցնում, որ ձնեմարդու քթի տեղ դնեն…
Ովքեր օճառից պղպջակներ են պատրաստում ու հավատում, որ ծիածանի տակով անցնելիս աղջիկները տղա են դառնում, տղաները՝ աղջիկ...
Ու համոզված են, որ Ձմեռ պապիկը այս տարի անպայման իրենց տուն կգա ու մի օր էլ Փոքրիկ Իշխանը կվերադառնա Երկիր մոլորակ ու կխնդրի ինչ-որ մեկին իր համար էլի մի գառնուկ նկարել…
Եթե այս բնորոշումների մեջ գտաք Ձեզ, ուրեմն http://mocak.am/-ը հենց Ձեզ համար է.. Ինձ էլ մնում է ասել՝ Ձեր -ը խերով լինի մեր կայք....