Total Pageviews

Annie

Annie

Popular Posts

Labels

"Հիվանդասենյակ #6" «Արթնացիր հաղթանակած. կատարյալ հաջողության գաղտնիքները» «Գտիր 10 տարբերություն» Destiny Facebook Samsung Corby teddy ականջակալ աղբաման Անահիտ Ալեքսանյան Անդունդ ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ ապտակել ասեղ ավազահատիկ Ավանդույթ Արմեն Օհանյան Արշակ արքա արջուկ Արտեմիս Արփի Ոսկանյան Բայանդուր բանաստեղծություն բանկ բանկա բարություն բժիշկ Բլոկ բուրգ Բրյուսով գայլ գնդակ գոլ պար գող Գորտ Գումիլյով ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ Գրիմ եղբայրներ դամբարան դեպրեսիա դոլար Դրաստամատ եգիպտացի Եգիպտոս ես երթուղային զիբիլի մարդ թագավոր Թեդդի Թեոդոր Ռուզվելտ թռչուն Ինոկենտի Սմոկտունովսկի ինտերնետ ինֆարկտ Լևոն Խեչոյան Լևոն-Զավեն Սյուրմելյան Լոտո Լուչանո Պավարոտի լրագրող խաղ խաղողի հատիկ խանութ խնձոր ծաղիկ ծնունդ կամուրջ կայք Կարեն Շահնազարով Կարլոս Գարդել կարճամետրաժ մուլտֆիլմ Կարմիր գլխարկ կենսաբան Կիկոս կողոպուտ Կտոր մը երկինք համբուրել Համլետ Հայաստան Հարրի Փոթեր Հենրիկ Մալյան հետիոտն հեքիաթ հինգ թերթիկ հոգեբան հոգեբուժարան հույս հրեշտակ Ձմեռ պապիկ ձմերուկ ճանապարհ ճանճ Ճերմակ անուրջներ ճուտո ՄԱԿ մարդ ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ Մարկ Ցուկերբերգ Մարտի երկուս մեղու մեղրամիս Մեշոկ պապիկ մի խաղալիքի պատմություն միլիոնատեր Մոլոկան մոծակ մուլտֆիլմ մուրաբա ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐ Նյուտոն Շեքսպիր Շոկոլադ շուն ոստիկան որս ուրախություն չամիչ Չեխով Չինաստան Չիպոլինո պադկաբլուչնիկ պահածո պահարան պապիկ պատառաքաղ Պեպո պիես ջուր Ռիտա Ռոմեո և Ջուլիետ Ռուբիկ-կուբիկ Ռուս բանաստեղծուհիներ Ռուսաստան Սանտա Կլաուս սարդ ՍԵՐ Սթիվ Ջոբս սինյոր Պոմիդոր սիրահարված սկլերոզ սոցիալական ցանց վալերյանկա Վահրամ Փափազյան վարորդ վեպ վերելակ Վրաստան տանգո տաքսի տխրություն տորթ ցավ Փառանձեմ փարավոն փիղ Փինոքիո փուչիկ Օթելլո Ֆեյսբուք Ֆուտբոլ

Followers

About Me

My Photo
☼Annie☼
Այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում, մի օր երազանք է եղել: Կարլ Սենդբերգ Այն ամենը, ինչ ես ունեմ այսօր, մի օր իմ երազնաքներն են եղել: Պստիկ, միջնեկ, միջնեկից էլ մի քիչ մեծ Անահիտի երազանքները :)
View my complete profile

Այցելուներ

free counters
November 15, 2010

ԷԼԻ ԲԺԻՇԿՆԵՐԸ…


Գորտերի հոգեբուժարանում` ջրաշուշանների տերևներից մեկի վրա նստած էր տխուր դեմքով մի գորտ: նայում էր իր արտացոլանքին ջրի հայելու մեջ, հետո նեղացած շրջվում, ապա հաշվում էր մինչև տասը, նորից նայում ու էլի հիասթափված ու ջղայնացած շրջվում: Մի քիչ հեռու էլ խղճի խայթից տանջվելով ես էի նստած (իհարկե, ոչ որպես հոգեբուժարանի հիվանդ) ու նայում էի նրան: Իսկ այս ամենը սկսվել էր այսպես…
 - Բարև աղջիկ
- Բարև, մմմ…, գորտ, - չիմանալով ինչպես դիմել կմկմացի ես:
- Տղա եմ, տղա եմ, ուզո՞ւմ ես ապացուցեմ
- Չէ, չէ, հավատում եմ , հավատում եմ, - ասացի ես ու ուզում էի ճանապարհս շարունակել, բայց նա ցատկոտելով հասավ իմ ետևից:
- Աղջիկ, այ աղջիկ, քեզ մի քանի րոպեով կարելի է՞...
November 13, 2010

ՍԵՐ ԵՎ ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐ. REMIX





-Ներեցեք, էստեղ հոգեբան կա՞,- բարակ ու  վախեցած մի ձայն լսեցի:
«Չէ, ես լրիվ ցնդվել եմ, էսքա՞ն էլ կարդալ կլինի: Արդեն ձայներ եմ լսում: Թե ես ինչի՞ ընդունվեցի… »
-Ներեցեք…, նորից լսեցի ես և ուզած-չուզած գիրքս մի կողմ դրեցի ու պատուհանից դուրս նայեցի: Ոչ ոք չկար, տանն էլ մենակ էի, եթե լսածս ձայնը մի քիչ էլ հաստ լիներ, հաստատ կսկսեի վախենալ
-Վերև նայեք, կամ էլ սպասեք, հիմա կգամ:
Մեկ էլ ուղիղ քթիս դիմաց բարակ թելիկից մի սարդ կախվեց: Բերանս բացեցի, որ գոռամ:
 -Լավ էլի, մենակ չգոռաս: Խնդրոոոոււււււմ եմ, - հիմա էլ նա գոռաց ու ես սկսեցի չվախենալ, բայց թե ինչ անեի, այ դա չգիտեի:




November 6, 2010

ՀԻՆԳ ԹԵՐԹԻԿ

     Մի ժամանակ Հայաստանի փողոցներում ջուր էին վաճառում: Իհարկե, ես փոքր եմ և չեմ տեսել դա, բայց հաստատ եղել է: Եթե Դուք էլ եք փոքր, հարցրեք Ձեր պապիկներին ու տատիկներին, նրանք կհաստատեն:
    Երկիր մոլորակին շատ մոտ մի փոքրիկ մոլորակ կար: Այն ոչ անուն ուներ, ոչ թագավոր: Միայն մի փոքրիկ դրոշակ կար ցցված մոլորակի բլուրներից մեկի վրա: Դրոշակը երկնագույն էր, և վրան նկարված էին մանր հինգթերթիկանի  սպիտակ ծաղիկներ: Երբեք ոչ ոք չէր մտածել, թե ինչու է դա այդպես, կամ թե ով է այդ դրոշակը այդտեղ տեղադրել: Դա այդպես էր և դա հրաշալի էր:
    Մի օր սովորական գրիչի հասակի մի աղջիկ դուրս եկավ դրոշակով մոլորակից ու եկավ Երկիր` ջուր վաճառելու: Լիպոկը դույլով էր ջուր վաճառելու, փոքրիկ, մոխրագույն դույլով:
November 5, 2010

ԵՐԿՈՒ ՓԻՂ, ԵՐԿՈՒ ԹԵՐԹ, ՎԱՐՈՐԴ ՈՒ ՈՍՏԻԿԱՆ


 Երբ այդ օրը հայելու մեջ նայեցին, չնկատեցին, որ իրենց ականջները սովորականից շատ ավելի մեծ են, իսկ քթերը` երկար-երկար: Հետո իջան կանգառ  ու  երբ  իրենց  ավտոբուսը  մոտեցավ,  նրանք  չնկատեցին,  որ  դա  հեչ  էլ  15  համարի  ավտոբուսը  չէր,  այլ  -15 համարը: 
Նրանց  չզարմացրեց  նաև  այն,  որ  վարորդը  փղի  էր  նման` մեծ-մեծ  ականջներով ու  երկար-երկար  քթով,  որ  ավտոբուսում  գրեթե  մարդ  չկար. ավելի  ճիշտ` կար,  բայց  դրանք  թերթեր  էին, ոչ  թե  մարդիկ: